2019 թվականի հունիսի 8-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները՝ կանաչ և մաքուր քաղաք ունենալու ցանկությամբ համախմբված, մասնակցել են համապետական շաբաթօրյակին։
Պրոբացիայի ծառայության աշխատակիցները հերթական անգամ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգու տարածքում իրականացրել են բարեկարգման ու սանմաքրման լայնածավալ աշխատանքներ։
Նշենք նաև, որ ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի աշխատակիցները բաժնում հաշվառված 4 շահառուների հետ համատեղ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Եղեգնաձոր քաղաքի «Եղեռնի և Արցախյան ազատամարտի զոհերի» հուշահամալիրում: