Ապրիլի 27-ին և մայիսի 25-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ Երևան քաղաքում գտնվող Օղակաձև զբոսայգում և Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքում կազմակերպվել են հանրօգուտ աշխատանքներ /շաբաթօրյակներ/ վերասոցիալականացման միջոցառումները, որին մասնակցել են բաժնում հաշվառված թվով 20 շահառուներ և պրոբացիայի ծառայողներ։
Միջոցառման նպատակն էր պրոբացիայի ծառայողների և շահառուների ներառական ձևաչափով միջոցառման մասնակցությունը շահառուների հասարակության մեջ ավելի հեշտ վերաինտեգրման, ինչպես նաև հասարակական վայրերը մաքուր պահելու վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով։
Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: