«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ այս անգամ պրոբացիայի հիմնախնդիրների ու բարեփոխումների թեմայով աշխատաժողովը տեղի ունեցավ Վայոց ձորի մարզում
Շարունակելով «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ մարզային մակարդակում պրոբացիայի հիմնախնդիրների ու բարեփոխումների թեմայով իրականացվող աշխատաժողովների շարքը, 2021 թվականի նոյեմբերի 10-ին աշխատաժողով կազմակերպվեց Վայոց ձորի մարզում, որտեղ ներկա գտնվեցին Պրոբացիայի ծառայության կենտրոնական, Վայոց ձորի և Արարատի մարզային մարմինների, ինչպես նաև, դատական համակարգի, դատախազության, ոստիկանության մարզային վարչության տարբեր բաժինների ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավագիտության ուսանողներ։
Աղբյուր՝ https://www.facebook.com/hahrNGO/