ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի աշխատակիցները վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում մարմնում հաշվառման մեջ գտնվող 22 շահառուների մասնակցությամբ սույն թվականի նոյեմբերի 10-ին այցելություն կատարեցին Աշտարակ քաղաքում գործող Պերճ Պռոշյանի անվան տուն-թանգարան: Այցելությունը ուներ մշակութային, ճանաչողական բնույթ՝ շահառուներին ծանոթացնելու Պ. Պռոշյանի կյանքին և գործունեությանը: Թանգարանի տնօրինության կողմից ներկայացվեց Պ. Պռոշյանի մասին մանրամասներ նրա անձնական կյանքից։ Շահառուները շրջեցին տուն-թանգարանով, ծանոթացան գրողի գրական-հասարակական գործունեությանը վերաբերող նյութերին, նկարներին, անձնական իրերին: