10/12/2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված 5 շահառուներ 10.12.2022թ.-ին Վայոց ձորի մարզպետարանում մասնակցել են ՄԻՊ աշխատակիցների կողմից կազմակերպված իրազեկման արշավին: Հանդիպման ընթացքում պաշտպանի ներկայացուցիչներն իրազեկել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում կատարված համակարգային աշխատանքների մասին: Շահառուների հետ անց է կացվել  իրավագիտակցության բարձրացմանն ուղղված զրույցներ, տրամադրվել են անհատական խորհրդատվություններ, շահառուները ստացել են իրենց հուզող իրավական հարցերի պատասխանները: