11/03/2019
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը Հայաստանի պարի պետական անսամբլի հետ համագործակցությամբ շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում և կանանց միջազգային տոնի առթիվ կազմակերպել էր կին շահառուների մասնակցությունը տոնական համերգին:

2019 թ.  մարտի 10-ին Երևան քաղաքային բաժնում հաշվառված թվով 6 կին շահառուներ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում ներկա են գտնվել կանանց տոնին և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի պարի պետական անսամբլի համերգ երեկոյին: