Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրավերով՝ Երևան է ժամանել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի և Վրաստանի արդարադատության ոլորտի մարմինների մասնակցությամբ՝ ապրիլի 11-12-ը տեղի կունենա Հայ-վրացական իրավական ֆորումը:
Գրիգոր Մինասյանը ֆորումի բացմանն ընդգծել է նման միջոցառումների շարունակականության կարևորությունը և նշել, որ դրանք հնարավորություն են տալիս մշտապես մտքեր փոխանակելու արդարադատության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական և իրավական, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին առնչվող իրավական մի շարք առաջնահերթ հարցերի վերաբերյալ, խոսելու դրանց լուծումների, հեռանկարների մասին, ինչպես նաև փոխանակվելու փորձառությամբ ու հմտություններով։