11/07/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը 2019 թվականի հուլիսի 11-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այն կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից:

Տիգրան Խաչիկյանը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար և բարձր գնահատել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը փաստաթղթի մշակման գործընթացում:

Քննարկման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախատեսվող հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին:

Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանով։

Աղբյուրը՝ http://moj.am/article/2436