Վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում Պրոբացիայի ծառայության և «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոն»-ի հետ համագործակցության արդյունքում Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 6 անչափահաս շահառուներին տեսակապի միջոցով տրամադրվել է հոգեբանական խորհրդատվություն, որի նպատակն է խթանել վերջիններիս ուղղմանը, վերասոցիալականացմանը և օրինապահ վարքագծի դրսևորմանը՝ հաշվի առնելով անչափահաս շահառուների լավագույն շահը: