11/09/2021
2021 թվականի սեպտեմբերի 11-ին Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները հնարավորություն ընձեռեցին ապահովել մարմնում հաշվառված թվով 8 շահառուների Գյումրիի քաղաքային մարզադաշտում «Շիրակ-Փյունիկ» ֆուտբոլային հանդիպմանը:
Շահառուներն ականատես եղան բավականին հետաքրքիր ֆուտբոլային խաղի և  մեծ ոգևորություն ապրեցին իրենց երկրպագած հավաքականի հաղթանակով: Ֆուտբոլային խաղն ավարտվեց «Շիրակ» հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով: