11/09/2024

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայույթյան կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 6 շահառուներ այցելեցին Կապի թանգարան։

Շահառուներին ներկայացվեց հեռախոսային կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև Հայաստանում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն ընձեռեցին շահառուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև հայ կապավորների ունեցած ներդրման մասին։

Ծրագրում ընդգրկված շահառուները նախապես ընտրվել էին թիրախային մոտեցմամբ՝ իրենց կարիքներին և հետաքրքրություններին համապատասխան, ուստի վերջիններս հետաքրքրված էին կապի զարգացման պատմությամբ, ինչի հետ կապված ակտիվ քննարկում ունեցան թանգարանի աշխատակցի հետ։ Միջոցառումը կրում էր ճանաչողական և ուսուցողական բնույթ։