11/10/2024

Գեղարքունիքի մարզի այն գյուղերի և քաղաքների բնակիչները, որոնք ծառայության շահառու են և ստիպված էին լինում իրենց պարտականությունների իրականացման համար մոտենալ Սևան քաղաք, այժմ հնարավորություն են ստացել սպասարկվել շարժական գրասենյակում:

Պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակում իրականացվում են այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել ծառայության բաժիններում:
Գեղարքունիքում տեղակայված շարժական գրասենյակից արդեն օգտվել է ավելի քան 20 շահառու:

Շարժական գրասենյակը տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Վարդեննիս, Մարտունի և Գավառ քաղաքներում: