Պրոբացիայի ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի շրջանակում ներկայացվել է ծառայության նորանշանակ գլխավոր քարտուղար Սահակ Հակոբյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են Պրոբացիայի ծառայության ղեկավար անձնակազմը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը շնորհավորել է նորանշանակ գլխավոր քարտուղարին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա փորձն ու գիտելիքները կնպաստեն ծառայության արդյունավետության բարձրացմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծառայության ընթացիկ առաջնահերթությունները, քննարկվել են բարեփոխումների ընթացքը, համագործակցության խորացման հնարավորությունները և առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև պրոբացիայի համակարգի զարգացման հեռանկարներին, օրենսդրական բարեփոխումների ընթացքին և ծառայության գործունեության այլ կարևոր հարցերի։