12/06/2024

«Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի շրջանակում՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել համակարգող խորհրդի 3-րդ նիստիը, որին մասնակցում էին Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Պավել Գրիգորյանը և Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը։

Պավել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին կատարված մեծ աշխատանքի համար և վերահաստատել է ծառայության պատրաստակամությունը հետագա համագործակցության շարունականականության վերաբերյալ։

Բացի այդ՝ ծառայության պետի տեղակալը շեշտել է ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդունավետությունը, մասնավորապես՝ այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ ուղեցույցների մշակումը և դրա շրջանակներում ծառայողների վերապատրաստումը, օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, ծառայողների կատարողականի արդյունավետ գնահատմանը, տեղեկատվական ներուժի բարձրացմանը, վերականգնողական ոլորտում ռիսկերի և քրեածին կարիքների գնահատման գործիքի վերանայմանն ուղղված աշխատանքները և վերականգնողական երկու՝ բռնարար և կախվածություն ունեցող շահառուների հետ իրականացվող աշխատանքների վերաբերյալ ծրագրերի ներդրումը։ Համագործակցության շրջանակներում իրակացվել է նաև դասընթացավարների վերապատրաստում։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ աջակցելու քրեական արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին։

ԵԽ Ոստիկանության և ազատությունից զրկման հարցերով համագործակցության ստորաբաժանման ղեկավար Տանյա Ռակուսիչ-Հաջիչն անդրադարձել է շահագրգիռ պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը, ծրագրերի շրջանակում համատեղ նվաճումներին և առաջիկա քայլերին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի՝ հունվար-մայիս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները։

Ամփոփվել են արդյունքները, անդրադարձ է կատարվել ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովմանը։ Հաստատվել են Ծրագրերի հաջորդող 7-ամսյա աշխատանքային պլանները։