12/07/2019
2019 թ. հուլիսի 12-ին «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի շրջանակներում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Աստղացոլք»  ՀԿ-ների աջակցությամբ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել են Շնորհակալագրերով և խորհրդանշական հուշանվերներով։

Ծառայության պետ Արսեն Նավասարդյանը ողջունելով ներկաներին շնորհակալություն է հայտնել «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին այս նախաձեռնության համար և նշել, որ այս միջոցառման նպատակն է խրախուսել աշխատակիցներին իրենց կատարած ամենօրյա բարեխիղճ աշխատանքի համար և այն կրելու է շարունակական բնույթ։ 
Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ԱՆ hակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության բաժնի պետ Արփինե Սարգսյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Աստղացոլք» ՀԿ-ի նախագահ Իրինա Հովհաննիսյանը։ 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շնորհակալագրով են պարգևատրվել՝
•    ընդհանուր բաժնի պետ Աստղիկ Խաչատրյանը
•    կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Չիթչյանը, 
•    հաշվառման և վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մելքոնյանը, 
•   Երևան քաղաքային մարմնի բաժնի գլխավոր մասնագետ Սարմեն Մաթևոսյանը,
•   Վանաձորի մարզային բաժնի պետ Վարդան Չոբանյանը։