12/07/2019

2019 թվականի հուլիսի 12-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմինը պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ֆուտբոլային ընկերական հանդիպում մարմնում հաշվառված 10 շահառուների և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների միջև:
Նմանօրինակ միջոցառումները նպաստում են շահառուների համար նոր միջավայրի ձևավորմանը, ծանոթություններ, շփումներ ձեռք բերելուն և զարգացնելուն, ինչպես նաև նրանց հետ հետագա աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, հոգեբանության ճիշտ ձևավորմանը, հասարակության մեջ վերաինտեգրմանը:
Ֆուտբոլային ընկերական հանդիպմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետը, մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը, ղեկավար անձնակազմը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եղեգնաձոր քաղաքի ֆուտբոլասեր հասարակությունը: