Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանի գլխավորությամբ հուլիսի 10-ին անցկացվել է հաշվետու խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են Ծառայության 2024 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները և հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքին և մարզային մարմինների պետերը, տեղակալները և մի շարք ծառայողներ։
Արամ Նիկոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով Պրոբացիայի ծառայության կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքներին, ներկայացրել առկա խնդիրները, կատարել առաջարկությունները և ներկայացնել ակնկալիքները:
Հաշվետու զեկույցով հանդես են եկել Երևան քաղաքին և մարզային մարմինների պետերը։ Կիսամյակային արձանագրված ցուցանիշներով՝ հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է Ծառայության գործունեության ցուցանիշների աճ մի շարք ուղղություններով՝ մի քանի անգամ աճել է պատիժներով իրականացվող վարույթների թիվը, տուգանք պատժատեսակով գանձվող գումարների չափը, դատապարտյալի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար տրամադրվող զեկույցների թիվը։
Օրակարգի համաձայն՝ հաշվետու ելույթներով հանդես են եկել նաև գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Անի Գևորգյանը, Կազմմեթոդական և վերլուծական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Ավագյանը, էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը և Վերականգնողական և վերասոցիալականացման բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը։
Բանախոսները զեկուցել են անձնակազմի կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների, նյութատեխնիկական հագեցվածության ապահովման մասին, անդրադարձել տարածքային մարմինների անձնական գործերի ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված ընդհանուր բնույթի թերություններին և դիտարկումներին, ծառայությունում էլեկտրոնային սարքավորումների կիրառմամբ այլընտրանքային խանման միջոցներին և արձանագրված խախտումների դեպքերին, ինչպես նաև ամփոփել են վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումները, որոնք նախորդ տարվա համեմատ աճ են գրացեն 2 անգամ, շահառուների կարիքներից ելնելով կազմակերպված թիրախային միջոցառումները և շահառուների համար նախատեսվող վերականգնողական ծրագրերի նորդրումը։
Ծառայության պետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արձանագրված աշխատանքային բացթողումները շտկելու և աշխատանքի կազմակերպման որակը բարձրացնելու ուղղությամբ։
Ամփոփելով Ծառայության 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Ծառայության պետը ընդհանուր առմամբ դրական է գնահատել հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ հավելելով, որ առաջիկայում անելիքները շատ են, որոնք պետք է իրականացվեն պատշաճ և պատասխանատու ձևով։