12/08/2021

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում հաշվառված թվով 4 անչափահաս շահառուներ այցելություն իրականացրեցին Հովհաննես Թումանյանի թանգարան:
Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը թողել է մեծ ստեղծագործական ժառանգություն,որը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական-քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Հովհաննես Թումանյանը  XIX դարի վերջի և  XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը։ Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ:
Անչափահաս շահառուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Թումանյանի թողած գրական ժառանգությունը, որը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: