12/09/2018
ՀՀ անկախության 27-ամյակի տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում ներկայացվել է ռեժիսոր, սցենարիստ Աննա Թովմասյանի հեղինակած՝ «Կամավորը» փաստավավերագրական ֆիլմը:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Վահրամ Խալաթյանը ողջունելով պրոբացիայի շահառուներին նշել է, որ նմանատիպ ֆիլմերի ցուցադրությունը կնպաստի նրանց վերաինտեգրմանը հասարակությանը՝ բարձրացնելով հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը: Վ.Խալաթյանը կարևորել է նաև պրոբացիայի շահառուների ներգրավվածությունը մշակութային տարբեր միջոցառումներին :
Ռեժիսոր Աննա Թովմասյանը ներկայացնելով ֆիլմի ստեղծման պատմությունը կարևորել է հանուն արդարության այլազգի կամավորների մասնակցությունը Արցախյան պատերազմում՝ նշելով, որ այս ֆիլմն ունեցել է շարունակություն 2-րդ ֆիլմի տեսքով՝ «Հողի Ուժը», որը նկարահանվել է զոհված հերոսների հարազատների հայտնվելուց հետո:
Ֆիլմի ցուցադրությունից հետո պրոբացիայի շահառուները ցանկություն են հայտնել դիտելու ֆիլմի 2-րդ մասը:
Նշենք, որ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համագործակցությունը ռեժիսոր Ա. Թովմասյանի կրում է շարունակական բնույթ և նրա հեղինակած Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված պատմական ֆիլմերի շարքը պարբերաբար ցուցադրվում են պրոբացիայի շահառուներին՝ ներկայացնելով ազատամարտի տարիները և մեր հերոսների անցած ճանապարհը: