12/12/2022
Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 12-ին՝ Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված 11 շահառուների համար կազմակերպվեց այցելություն  <<Եղեգնաձորի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ: Այցի ընթացքում թանգարանի աշխատակիցները շահառուներին ներկայացրել են պատմամշակութային արժեքներն ու մեզ հասած ժառանգությունը: Շահառուները մեծ հետաքրքրությամբ  ծանոթացան ցուցադրված թանգարանային նմուշներին:  Շահառուներից ոմանք հայտնեցին, որ նախկինում հնարավորություն չեն ունեցել նման վայրեր հաճախելու և ցանկություն են հայտնել նորից մասնակցել Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվող միջոցառումներին: