12/12/2023
Վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 12-ին՝ Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված, Արարատի մարզի Արարատ համայնքում բնակվող 7 /յոթ/ շահառուների համար կազմակերպվեց այցելություն Վազգեն Սարգսյանի տուն թանգարան։
Այցի ընթացքում թանգարանի աշխատակիցները շահառուներին ներկայացրեցին արձակագիր, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, Հայաստանի պետականության և բանակաշինության գործում նրա կատարած մեծածավալ աշխատանքների մասին։