Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 8 շահառուներ մարմնի աշխատակիցների հետ միասին նոյեմբերի 29-ին ներկա են գտնվել Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը կազմակերպված՝ Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի ղեկավար՝ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի 70-ամյակին նվիրված համերգին:
Համերգի ընթացքում հնչել են հայ աշուղական երգի լավագույն ստեղծագործությունները։ Համերգի ավարտին շահառուները կիսվել են իրենց դրական տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով մարմնի աշխատակիցներին՝ նմանօրինակ, հատկապես հայկական մշակութային միջոցառումներում, իրենց ներգրավելու համար՝ ցանկություն հայտնելով առավել շատ մասնակցելու վերասոցիալականացման միջոցառումներին և այդպիսով ծանոթանալու հայկական ազգային մշակույթին։