13/03/2025

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ոստիկանության և ազատությունից զրկման հարցերով համագործակցության բաժնի Առաջին ստորաբաժանման ղեկավար Ռալուկա Իվանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև միջազգային փորձի կիրառման հնարավորությունները՝ ծառայության արդյունավետությունը բարելավելու և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ուղղությամբ։

Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ պրոբացիայի ոլորտում շարունակական աջակցություն ցուցաբերելու և մասնագիտական փորձի փոխանակման գործընթացին մասնակցելու համար՝ նշելով, որ Հայաստանը շարունակաբար աշխատում է՝ ուժեղացնելու պրոբացիայի համակարգի աշխատանքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԽ և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Ռալուկա Իվան կարևորել է ԵԽ անդամ պետությունների փորձի կիրառումը, որը կարող է նպաստել Պրոբացիայի ծառայության զարգացմանը։

Հանդիպման ավարտին Գուրգեն Աֆրիկյանը նշել է, որ համագործակցությունն իրականացվելու է շարունակական հիմունքներով, ինչը կարևոր դեր կունենա ծառայան աշխատանքների բարելավման գործում՝ նպատակ ունենալով ապահովել պրոբացիայի շահառուների հասարակության վերաինտեգրումը և վերասոցիալականացումը։