Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված շահառուները մասնակցել են «Հուզական ինտելեկտ» թեմայով դասընթաց-թրեյնինգին։ Դասընթացը, որը վարել են հոգեբաններ Արմինե Ադամյանը և Լիլիթ Բալայանը, իրականացվել է փետրվարի 10-ին և 24-ին՝ ներառելով ընդհանուր առմամբ 19 շահառու։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հուզական ինտելեկտի հասկացությանը, դրա դերին և նշանակությանը կյանքի տարբեր ոլորտներում։ Հոգեբանների ուղեկցությամբ նրանք քննարկել են հույզերի ճանաչման և կառավարման մեխանիզմները, վերլուծել տարբեր իրավիճակներ և փորձել կիրառել նոր ստացած գիտելիքները։
Պրոբացիայի ծառայությունը նպատակ ունի շարունակական հիմունքներով կազմակերպել նմանատիպ ծրագրեր, որոնք կխթանեն շահառուների անձնական աճն ու սոցիալական ներառվածությունը։