13/04/2020
Հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմը` Պրոբացիայի ծառայությունը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի» (Fund for Armenian Relief) աջակցությամբ սկսել է Պրոբացիայի շահառուների ընտանիքներին առաջին անհրաժեշտության սնունդ և հիգիենայի պարագաների  տրամադման գործընթացը: Առանձնացվել են այն շահառուների ընտանիքները, որոնք ինքնամեկուսացման արդյունքում հայտնվել են  կյանքի դժվարին իրավիճակում՝ նախապատվություն տալով երեխաներ ունեցող շահառուներին:
Նշենք նաև, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները սահմանված արտակարգ դրության ժամանակահատվածում պարբերաբար հեռահար խորհրդատվական աջակցություն են տրամադրում Պրոբացիայի շահառուներին «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերին» դիմելու կարգի վերաբերյալ: