Պրոբացիայի և քրեակատարողական համակարգերում վերականգնողական գործառույթները առավել արդիական գործիքակազմով համալրելու և միջազգային չափորոշիչներին մոտեցնելու նպատակով Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության կողմից AISPIRA ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 11-ից 12-ը կազմակերպվել է դասընթաց՝ տուժող-իրավախախտ միջնորդության թեմայով:
Դասընթացի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են հաշտարարության նշանակությանը վերականգնողական արդարադատության համատեքստում, քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ներդրման հնարավորությունները և խոչընդոտները, ինչպես նաև անդրադարձ է եղել Հաշտարարության իրականացման սկզբունքներին և էթիկական կանոններին, հաշտարարության ինստիտուտի գործարկման համար կարիքների և ռիսկերի գնահատման իրականացմանը՝ հաշվի առնելով միջազգային փորձը /Չեխիայի և Մեքսիկայի Հանրապետություն, Նիդեռլանդների և Բելգիայի թագավորություն/ և այլն: