13/11/2019
2019 թվականի նոյեմբերի 13-ին Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 6 շահառուներ, վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակներում, մասնակցել են Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցած «Արցախի Ձայներ» խմբի համերգին: Համերգին մասնակցել են նաև Եղեգնաձոր քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները:  
Համերգի ավարտից հետո շահառուների հետ ունեցած զրույցի ընթացքում վերջիններս ողջունեցին ծառայության կողմից իրենց նման միջոցառմանը ներգրավելու նախաձեռնությունը և հայտնեցին, որ համերգը անցել է ուրախ և ջերմ մթնոլորտում, ինչը դրական ազդեցություն է թողել մասնակիցների մոտ, ինչպես նաև նշեցին, որ ցանկանում են մասնակցել հետագայում նմանատիպ միջոցառումներին, քանի որ այդ ամենը նպաստում է հասարակությունում վերաինտեգրվելու և իրենց, որպես հասարակության լիարժեք անդամ, զգալու և հանդես գալու հարցում: