Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և Լոռու մարզային մարմնում հաշվառված 8 շահառուներ՝ վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, Տաշիրի կենտրոնական հրապարակում մասնակցել են Տաշիր քաղաքի հիմնադրման 180-րդ տարեդարձին և «Տաշիրյան պանրի փառատոն»-ին նվիրված տոնակատարություններին։
Շահառուները շրջել են տաղավարներով, ծանոթացել պանրագործների արտադրանքներին, ինչպես նաև մասնակցել համերգային ծրագրին։ Վերասոցիալականացման ծրագիրը միտված էր շահառուների ժամանցի կազմակերպմանը և պանրագործությանը՝ որպես մասնագիտական ուղղություն ծանոթացնելուն։