13/11/2024

Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում Լոռու մարզային մարմնի աշխատակիցները, մարզային մարմնում հաշվառված մեկ շահառուի և համայնքի մի խումբ բնակիչների մասնակցել են Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի «Բաղեր» կոչվող տարածքում «Հայաստան ծառատունկ ծրագրի» շրջանակներում կազմակերպված ծառատունկին, որի ընթացքում տնկվել են ընդհանուր առմամբ 300 հատ թխկենու, հացենու և սալորենու տնկիներ, որոնք տրամադրվել էին «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից։