13/11/2024

Հայտարարություն

 Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու մասին

 

  • Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ծրագրի նպատակն է Պրոբացիայի ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) գույքագրման աշխատանքների կատարման, պահեստից ապրանքների տրամադրման, հանձնման-ընդունման, նյութատեխնիկական մատակարարման, շահագործման, ապրանքանյութական արժեքների հաշվառման՝ այդ թվում հիմնական միջոցների և նյութերի հաշվառման աշխատանքների սահմանված ժամկետում կատարումը։

1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:
 
2Փորձագետի պարտականությունները՝

  • մասնակցել Ծառայության բնականոն տնտեսական գործունեության ապահովմանը.
  • մասնակցել նյութատեխնիկական մատակարարման և շահագործման աշխատանքներին.
  • մասնակցել Ծառայությանն ամրացված գույքի հաշվառման, բաշխման և դուրս գրման, հանձնման-ընդունման աշխատանքներին.
  • մասնակցել Ծառայության  ապրանքանյութական արժեքների հաշվառման՝ այդ թվում հիմնական միջոցների և նյութերի հաշվառման աշխատանքների իրականացմանը։

 
3   Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • միջնակարգ կրթություն,
  • հայերեն(պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման   
  • ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով
  • աշխատելու ունակություն:
  • չորս տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

 
4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2024 թ. նոյեմբերի 18-ը ներառյալ:
 
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ.  015-400-225
 
6. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
 
7. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 
8. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և    ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 
9. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
 
10. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
 
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն  
հեռ. 015-400-225