13/12/2018
2018 թվականի նոյեմբերի 13-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիայի մասին ընդհանուր տեղեկություններ ստանալու և պրակտիկ փորձ ձեռք բերելու նպատակով: Ճանաչողական այցը կազմակերպվել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ:

Պրոբացիայի ծառայության կազմակերպամեթոդական բաժնի պետ Էդգար Ավագյանն ուսանողներին ներկայացրել է ծառայության ստեղծման պատմությունը, հիմնական գործառույթներն ու կառուցվածքը, շահառուների համար իրականացվող վերասոցիալականացման ծրագրերը, խորհրդատվական զեկույցների կազմման գործընթացը: