14/02/2020
2020 թվականի փետրվարի 14-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել են «Համակարգչային հմտություններ», «Բիզնես գրագիտություն», «Օտար լեզու/անգլերեն/», «Դեկորատիվ կիրառական արվեստ» ուղղություններով վերասոցիալականացմանն ուղղված կրթական ծրագրերը, որտեղ ներգրավված են թվով 18 շահառու։ Ուսումնական դասընթացները անցկացվում են Պրոբացիայի ծառայությունում հատուկ նախատեսված դասասենյակում, որը կահավորված է տեխնիկական և գույքային սարքավորումներով, ինչպես նաև շահառուների համար անհրաժեշտ գրենական և այլ պիտույքներով: Առաջիկա երկու ամիսների ընթացքում Պրոբացիայի թվով 22 շահառուներ ևս կներգրավվեն ուսումնական դասընթացներին, որոնք կանցկացվեն պրոբացիայի ծառայությունում համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձանց կողմից։
Կրթական ծրագրերը կազմակերպվել են Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակում հիմնական գործառույթներն իրականացնելու նպատակով և ուղղված են պրոբացիայի շահառուների կրթական, մասնագիտական վերապատրաստմանը և վերաորակավորմանը, աշխատանքային, ստեղծագործական գործունեության, հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև վերջիններիս զբաղվածության ապահովմանը։