Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը մասնակցել է «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի համակարգող խորհրդի առաջին համատեղ հանդիպմանը, որին մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և ոլորտային մասնագետների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ծրագրերի պատասխանատուների կողմից ներկայացվել են ծրագրերի 9-ամսյա (մարտ-դեկտեմբեր) աշխատանքային պլանները, որին հաջորդել են քննարկումներ՝ ուղղված ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և գործողությունների համակարգմանը։
Ծառայության պետը ներկայացրել է պրոբացիայի համակարգի զարգացման ուղղությամբ ծառայության տեսլականները, որոնք ներառում են ինչպես օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացմանը միտված քայլերը՝ կարևորելով վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի ընդլայնումը, ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացմանը, թվային լուծումների ներդրումը, ինչպես նաև շահառուների աջակցության մեխանիզմների կատարելագործումը։
Ծրագրերն իրականացվում են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և նպատակ ունեն ամրապնդել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և զարգացնել Պրոբացիայի ծառայության կարողությունները՝ ապահովելով արդարադատության համակարգի բարեփոխումները Հայաստանում։