14/05/2024

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից 2024 թվականի ապրիլի 16-ին կազմակերպվել է այցելություն «Երկրաբանական թանգարան»։ Ծրագրին մասնակցել է 10 շահառու։ Թանգարանը մեր տարածաշրջանում գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Գիդ-էքսկուրսավարի կողմից ներկայացվել են թանգարանում պահպանված հեռավոր երկրագիտական ժամանակաշրջանների մասին պատմություններ, որոնք լի էին անսպասելի ու անհավանական հայտնագործություններով։ Շահառուներին ներկայացվեցին թանգարանում ցուցադրված Հայկական լեռնաշխարհում վաղնջական ժամանակներում բնակված նախապատմական կենդանիների՝ եղջերուների, մամոնտների, ռնգեղջյուրների գանգերը, ծնոտների մասերը և ոսկորների առանձին հատվածները, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից հայտնաբերված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հսկայական հավաքածուներ։