ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունն իր աջակցությունն է հայտնել Լոռու մարզպետարանին մայիսի 26-ին Լոռու մարզում Դեբետ գետի վարարման հետևանքով առաջացած բնական աղետից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Լոռու մարզային մարմնի թվով չորս աշխատակիցներ և մարզային մարմնում հաշվառված թվով ութ շահառուներ կամավորության հիմունքներով այցելել են Ալավերդի համայնքի Քարկոպ բնակավայր՝ բնական աղետի հետևանքով առաջացած վերականգնողական և մաքրման աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Այցելության ժամանակ մարզային մարմնի աշխատակիցները և շահառուները կատարել են Քարկոպ բնակավայրի խմելու ջրի խցանված դիտահորերի մաքրման և այլ աշխատանքներ։