14/08/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Արարատ քաղաքում հետևել է Պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին: Արարատի մարզի այն գյուղերի բնակիչները, որոնք ծառայության շահառու են և ստիպված էին լինում իրենց պարտականությունների իրականացման համար հասնել Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաք, այժմ հնարավորություն են ստացել սպասարկվել շարժական գրասենյակում:

Պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակում իրականացվում են այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել ծառայության բաժիններում:

Արարատում տեղակայված շարժական գրասենյակից արդեն օգտվել է շուրջ 30 շահառու: Շարժական գրասենյակներ են տեղակայվել նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: