14/09/2020
Պրոբացիայի ծառայությունը Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացման շրջանակներում համագործակցում է մի շարք հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային մարմիններում հաշվառված սոցիալապես անապահով շահառուների ընտանիքների թվով 98 դպրոցահասակ երեխաներ «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության կողմից գրենական պիտույքներով և այլ պարագաներով համալրված դպրոցական պայուսակներ նվեր ստացան։