Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի և Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի համագործակցության արդյունքում մեկ շահառու աշխատանքի է անցել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում որպես բանվոր, թվով երկու շահառու ընդգրկվել է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրում, որի շրջանակում վերջիններիս տրամադրվել է մեկական մայրացու կով, ևս մեկ շահառուին, ընդգրկելով «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրում, հատկացվելու է մինչև 350.000 ՀՀ դրամ աջակցություն՝ սեփական հողամասում բանջարաբոստանային մշակաբույսեր տնկելու կամ անհրաժեշտության դեպքում պարարտանյութ գնելու նպատակով:
Սույն վերասոցիալականացման միջոցառման նպատակն է զբաղվածություն չունեցող շահառուներին աշխատանքային ունակությունների և կարողությունների համապատասխան` կայուն զբաղվածության ապահովումը: