14/09/2021
2021 թվականի սեպտեմբերի 14-ին Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի կողմից կազմակերպված վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում մարմնում հաշվառված թվով 13 շահառու այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան:
Թանգարանի ղեկավար-գիտաշխատող Վ. Սարգսյանը շահառուներին ծանոթացրեց թանգարանի պատմությանը: Ուշագրավ էր հատկապես մասնավոր հավաքածուների և հին լուսանկարների ցուցադրությունը, որոնք առնչվում էին Գորիսին և գորիսեցիներին: Թանգարանի հավաքացուներից են հանդիսանում նաև տարածաշրջանի պատմությունն ու մշակույթն արտացոլող 5300 և ավելի հնագիտական ցուցանմուշներ, ինչպես նաև եզակի համարվող Ք.ա. 2-րդ հազարամյակով թվագրվող քարե «Հնգադեմ կուռք» արձանը և մ.թ.ա. 7-րդ դարի «Առյուծե արձանիկը»։
Միջոցառումն ուղղված էր Սյունիքի մարզային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը և կրում էր մշակույթային, ճանաչողական բնույթ: