Սույն թվականի հոկտեմբերի 14-ին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 14 շահառուներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, որի նպատակն էր շահառուներին հնարավորություն տալ ծանոթանալ մշակութային և հոգևոր արժեքների, պատմության և գիտության հետ, ունենալ սոցիալական փոխազդեցության հնարավորություն՝ մարդկանց հետ շփվելու, կարծիքներ և գաղափարներ փոխանակելու և սոցիալական նոր կապեր հաստատելու համար։