Պրոբացիայի ծառայության աշխատակիցները Ծառայության պետ՝ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ 2022 թվականի նոյեմբերի 6-11-ը ճանաչողական այցով գտնվել են Չեխիայի Հանրապետությունում, որի շրջանակում այցելություն է կատարվել Չեխիայի Հանրապետության Պրոբացիայի և հաշտարարության ծառայություն, Քրեակատարողական ծառայություն, «Ռուբիկոն կենտրոն» և «Ռոմոդրոմ» հասարակական կազմակերպություն։ Պրոբացիայի և հաշտարարության ծառայության և Քրեակատարողական ծառայության պետերը ներկայացրել են իրենց ծառայությունների կառուցվածքը, հիմնական գործառույթները, նպատակները և խնդիրները, ինչպես նաև շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացմանն և վերականգնմանն ուղված ծրագրերը։ «Ռուբիկոն կենտրոն»-ի և «Ռոմոդրոմ» հասարակական կազմակերպության ղեկավարությունը ծանոթացրել է կենտրոնների առաքելությանը, նպատակներին, շահառուներին առաջարկվող վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև վերջիններիս կողմից քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր և հետագա համագործակցության շրջանակները։ Այցի հիմնական նպատակն էր փորձի փոխանակումը և ծանոթությունը։