14/11/2024

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի Գորիսի տեղամասի աշխատակիցները վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին թվով 14 շահառուների հետ մասնակցել են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ես փոխվում եմ» վերասոցիալական ծրագրին, որը հնարավորություն է տալիս շահառուներին նաև վերամասնագիտանալու:

Ծրագրի շրջանականերում մասնակիցները սկսել են սովորել  օճառագործություն: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ստանալու են  վկայականներ,  ինչպես նաև ցանկացողները կաստանան հումք և անհրաժեշտ  պարագաներ, որպեսզի  կարողանան տանը պատրաստել օճառներ, քսուկնր  և շամպուններ: