14/12/2021
2021 թվականի դեկտեմբերի 14-ին Պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, նպատակ ունենալով նպաստել իրավախախտում կատարած անձանց վերասոցիալականացման, զբաղվածության (այդ թվում՝ աշխատանքային) ապահովման գործընթացի կատարելագործմանը, վերականգնողական արդարադատության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև  ուսումնակրթական բնույթի ծրագրերի մշակմանը և զարգացմանը, գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպմանը և այլն:
Նշենք, նաև որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ Պրոբացիայի ծառայությունում իրականացվել է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված կրթական ծրագրեր, որոնք նպաստում են պրոբացիայի շահառուների կրթական, մասնագիտական վերապատրաստմանը և վերաորակավորմանը, աշխատանքային, ստեղծագործական գործունեության, հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև վերջիններիս զբաղվածության ապահովմանը։