14/12/2022
Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը. ծրագիրը թույլ կտա թվայնացնել պրոբացիայի շահառուի հետ տարվող աշխատանքը
Համակարգը թույլ է տալիս պրոբացիայի շահառուի և պրոբացիայի ծառայողի կողմից տարբեր փաստաթղթերի հաստատումները կատարել համակարգի միջոցով՝ ապահովելով երկու կողմերի թվային ստորագրումները, տեղորոշելով գործողության կատարման վայրը, որը թույլ կտա խուսափել տարբեր կոռուպցիոն ռիսկերից: 
Համակարգի շահագործման համար ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումները, այդ թվում՝ թվային ստորագրության, մատնահետքի, տեղորոշման համար:
E-probation համակարգը մշակվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորումը՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2019-2022թթ. Գործողությունների Ծրագրի):

Մանրամասներն այստեղ` https://www.moj.am/article/3406