15/02/2021
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և հաշվառման մեջ գտնվող թվով 6 շահառուներ 2021 թվականի փետրվարի 13-ին ներկա գտնվեցին «Պարոն 420» թատերական ներկայացմանը: Կազմակերպված միջոցառումը ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը և կրում էր ճանաչողական, մշակույթային արժեքների գնահատման և զարգացման բնույթ: Շուրջ մեկ տարի տևած սահմանափակումների և պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամից հետո թատերական կատակերգությունը շահառուներին օգնեց կտրվել առօրյա հոգսերից և անձամբ շփվել մշակույթի և արվեստի ներկայացուցիչների հետ: Երկու շահառուների հնարավորություն ընձեռնվեց ներկայացմանը մասնակցել ընտանիքի անդամների հետ: