15/03/2022
2022 թվականի մարտի 15-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կին աշխատակիցները մասնակցեցին Կանանց հզորացման միամսյակի կապակցությամբ իրավապահ մարմիններում աշխատող կանանց հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր ամերիկյան դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի կողմից:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ինչպես նաև այլ իրավապահ գերատեսչության մասնակիցներ:  
Իրավապահ ոլորտի կին ներկայացուցիչները խոսեցին իրենց կարիերայի ուղու, կառուցման, անձնական կյանքի համատեղելու, ինչպես նաև կին սպաների վերաբերյալ սոցիալական ընկալման և կարծրատիպեր կոտրելու մասին:
Հանդիպման վերջում կանանց մատուցվեց գեղեցիկ անակնկալ: