15/04/2024

Սույն թվականի մարտի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից կազմակերպվել և իրականացվել է հերթական վերասոցիալականացման ծրագիրը: Այս անգամ Բաժնում հաշվառված թվով 17 շահառուներ մասնակցեցին շաշկու մրցաշարին:

Մրցույթի ընթացքում 1-3 հորիզոնականներ զբաղեցրած շահառուներին շնորհվեցին շնորհակալագրեր: