15/06/2022
              ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, սույն թվականի հունիսի 15-ին մարզային մարմնում հաշվառված 7 շահառուների հետ այցելեցին Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի: Միջոցառումը կրում էր հոգևոր արժեքների ճանաչման և արժևորման խորհուրդ։   
         Եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր - Վահան քահանա Ազարյանի  կողմից շահառուներին ներկայացվեց հայ եկեղեցու 7 խորհուդները, 5 տաղավար տոների կատարման կարգն ու նշանակությունը, մասնավորապես լուսաբանվեց մկրտության և ապաշխարության խորհուրդը՝ գիտակից զղջման, անկեղծ խոստովանության իմաստը: Տեր - Վահան քահանա Ազարյանը կարևորեց եկեղեցու դերը պետության կայացման, անձի արժեհամակագի ձևավորման գործում և իր խոսքը եզրափակեց «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» կարգախոսը կյանքի ուղեկիցը դարձնելու հորդորով: