2019 թվականի հուլիսի 12-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնում հաշվառված թվով 5 պրոբացիայի շահառուներ, 1 անչափահաս շահառու ծնողի ուղեկցությամբ, մարզային բաժնի պետը և աշխատակիցները դիտել են «Վարազդատ» թատերական ներկայացումը։
Թատրոն այցելությունն ուղղված էր պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը, հասարակություն վերաինտեգրմանը և կրում էր մշակույթային, ճանաչողական բնույթ:
Նշենք, որ շահառուներից մեկը թատրոն էր այցելում առաջին անգամ և շատ տպավորված էր, իսկ թատրոնի տնօրինության կողմից ներկայացման 10 տոմսերը տրամադրվել էր ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության շրջանակներում։