15/07/2024

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից «Առողջ հոգի՝ առողջ մարմնում․ հանուն ազատազրկված կանանց և Պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ծրագրի շրջանակներում մայիսի 22-ից մինչև հունիսի 19-ը անցկացվել է «Առողջ ապրելակերպ», «Հույզերի կառավարում», «Առողջության պահպանում», «Կոնֆլիկտների կառավարում» և «Ծնողավարման հմտություններ» թեմայով դասընթացները։ Դասընթացներին ներգրավված են եղել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված 13 կին շահառուներ, ովքեր դասընթացների ընթացքում ստացել են ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ գիտելիքներ։

Դասընթացներին մասնակցած 13 կին շահառուները հունիսի 19-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանի կողմից ստացել են հավաստագրեր։ Հավաստագրերի ստացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Պավել Գրիգորյանը։